TotalFootball.am


31.03.20 18:45

«Շալկեի» ֆուտբոլիստին տուգանել են կարանտինի ընթացքում նարգիլեանոց գնալու համար


«Շալկե-04»-ի կիսապաշտպան Ամին Հարիտը պատժամիջոցների է ենթարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի պայմանները խախտելու համար:

Ինչպես հաղորդում է Sky Germany-ն՝ 22-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է նարգիլեանոց գնալու համար, ինչի մասին հայտնի է դարձել մարտի 21-ին: Տուգանքի չափը չի հստակեցվում:

Կիսապաշտպանին պատժելու մասին տեղեկությունը հաստատել է ակումբի մարզական տնօրեն Յոհեն Շնայդերը. «Այո, դա ճիշտ է: Բայց հիմա ավելի կարևոր հարցեր կան, քան երիտասարդ տղայի տուգանքը»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0