TotalFootball.am


31.03.20 19:01

Բարտոմեու. ««Բարսելոնան» հունիսին սնանկ չի լինելու»


Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հավատացրել է, որ ակումբին սնանկացում չի սպառնում՝ չնայած աշխատակիցների ու ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատմանը:

«Իրավիճակը ծանր է: Մարտի 14-ից «Բարսելոնան» եկամուտներ չունի, բայց մեր ակումբը սնանկ չի դառնա հունիսին: Եթե մինչ այդ ոչինչ չկարգավորվի, կլինեն կորուստներ: Ուստի մենք գնացինք աշխատավարձերի կրճատմանը:

Մենք չենք կարող բացել ակումբային թանգարանը, շահույթներ չունենք հեռարձակումներից ու տոմսերից: Չեմ ցանկանում կոնկրետ թվեր նշել, բայց «Բարսելոնան» դադարել է մեծ գումարներ վաստակելուց:

Կանենք ամեն հնարավորը: Հուսով ենք, որ մրցաշրջանի ընդհատումը 2 ամսից ավել չի ձգվի, բայց մեր գործողությունները հուսահատ միջոցներ չեն: Նույն բանն անում են եվրոպական այլ խոշոր ակումբները՝ «Բավարիան», «Լիոնը», «Յուվենտուսը»», - Բարտոմեուի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0