TotalFootball.am


01.04.20 19:57

Անգլիական գրանդը «Ռեալի» հետ կպայքարի Հոլանդի համար


Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը:

ՄՅՈՒ-ն պատրաստ է նորվեգացու համար պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ: Այա մասին հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հունվարին մանչեսթերյան ակումբը չէր կարողացել իրականացնել Հոլանդի տրանսֆերը: Արդյունքում 19-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդը դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նախապատվությունը առաջիկա ամռան համար:

Հոլանդը Բունդեսլիգայում 8 խաղի է մասնակցել՝ դառնալով 9 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0