TotalFootball.am


02.04.20 22:39

«Ատլետիկոն» 70 տոկոսով կրճատեց ֆուտբոլիստների աշխատավարձը


Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը համաձայնել են 70 տոկոսով աշխատավարձերի նվազեցմանը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ճգնաժամի պատճառով: Այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում:

«Ատլետիկոյի» հայտարարության մեջ ասվում է, որ ֆուտբոլիստների ու մարզիչների աշխատավարձերի կրճատումը հնարավորություն կտա բարձրացնել 430 աշխատակիցների աշխատավարձը: Ակումբի անձնակազմին ուղարկել են անժամկետ արձակուրդի:

Ավելի վաղ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին էլ «Ինստագրամի» իր էջում հաղորդել էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները ևս կգնան աշխատավարձի կրճատման 70 տոկոսով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0