TotalFootball.am


03.04.20 12:11

ԱՊԼ-ի 19 ակումբ դեմ է մրցաշրջանը Չինաստանում ավարտին հասցնելուն


Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները շարունակում են քննարկել մրցաշրջանը վերսկսելու հնարավորությունները: Հիշեցնենք, որ մրցաշրջանը մինչև ապրիլի 30-ը դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Նրանց մեծ մասը նախկինի պես ուզում է ավարտին հասցնել մրցաշրջանը՝ նկատի ունենալով 762 միլիոն ֆունտի կորուստը, եթե ԱՊԼ-ի այս մրցաշրջանը կիսատ մնա կամ շուտ ավարտվի:

Ակումբներից մեկն առաջարկել է խաղերը տեղափոխել Չինաստան, քանի որ այնտեղ կորոնավիրուսի տարածումը սկսել է նվազել, բայց մյուս 19 ակումբները դեմ են արտահայտվել այդ գաղափարին: Այս մասին հայտնում է The Athletic-ը:

Սպասվում է, որ ԱՊԼ-ի ակումբների մասնակցությամբ վիդեո-խորհրդակցություն կկայանա, որի ընթացքում քննարկումը կշարունակվի պաշտոնապես:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0