TotalFootball.am


03.04.20 14:59

Հայտնի է՝ երբ կարող է վերսկսվել A Սերիան


Իտալիայում աշխատանքներ են տարվում սպորտային իրադարձությունները, մասնավորապես, Ա Սերիան, վերսկսելու պլանների ուղղությամբ:

Պլանը մշակում են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, Ա Սերիայի ղեկավարությունը և սպորտի նախարար Վինցենցո Սպադաֆորան: Այս մասին հաղորդում է Andkronos-ը:

Մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիսի 24-ին կամ 31-ին, իսկ թիմերի մարզումները՝ մայիսի 3-ին: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե կորանավիրուսի համաճարակը նահանջի: Այս պահին երկրում վարակվելու դեպքերի թիվը սկսել է նվազել:

Մարզումների վերսկսումից առաջ ֆուտբոլիստներն ու իրենց մտերիմ շրջապատը կորոնավիրուսի թեստ կհանձնեն և կմեկուսացվեն մինչև պատասխանների ստացվելը: Մարզումները կվերսկսվեն, եթե բոլոր տեստերը բացասական պատասխան ունենան:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0