TotalFootball.am


03.04.20 17:56

Նեյմարն անանուն բարեգործություն է արել. հեռուստահաղորդավարը պատմել է այդ մասին


ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն անանուն նվիրատվություն է կատարել: Ֆուտբոլիստը 775 հազար եվրո (5 միլիոն բրազիլական դոլար) է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Նեյմարն այդ գումարի կեսը փոխանցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվին, իսկ մյուս կեսը՝ բրազիլական ֆոնդերից մեկին: Հարձակվողը նվիրատվությունը կատարել է անանուն, սակայն բրազիլացի հեռուստահաղորդավար Քրիս Ֆլորեսը հայտնել է Նեյմարի քայլի մասին:

«Նեյմարը 775 հազար ֆունտ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նա գումարը փոխանցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ու բրազիլացի նկարիչների ստեղծած ֆոնդին:

Նա նախընտրել է նվիրատվությունը կատարել անանուն, ուստի մենք որոշեցինք պատմել նրա քայլի մասին: Բարի գործերի մասին պատմել է պետք», - ասել է Ֆլորեսը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0