TotalFootball.am


04.04.20 22:59

Լունին. «Ուզում եմ պայքարել «Ռեալի» առաջին համարը լինելու համար»


«Օվյեդոյի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել «սերուցքայինների» մեկնարկային կազմում տեղի համար:

«Ուզում եմ վերադառնալ «Ռեալ» ու պայքարել առաջին համարի տեղի համար: Պետք է իմանալ, թե ինչ է մտածում մարզիչը ու երբ կավարտվի այս ամբողջ իրավիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, ես ինձ տեսնում եմ «Ռեալի» դարպասապահի դերում: Հակառակ դեպքում չէի տեղափոխվի այդ ակումբ:

Հնարավոր ամեն բան կանեմ նպատակիս հանելու համար: Չգիտեմ՝ դա երբ կպատահի, բայց երբ այդ պահը գա, դա կլինի կյանքիս ամենալավ ակնթարթը: Իհարկե, Կուրտուան մակարդակ է: Եթե նա չունենար անհրաժեշտ որակները, հանդես չէր գա «Ռեալում»: Ինձ նրա մեջ շատ բան է դուր գալիս, բայց կնշեմ նրա գրեթե 2-մետրանոց հասակը», - Լունինի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0