TotalFootball.am


06.04.20 12:56

ՊՍԺ-ն հույս ունի Նեյմարին ու Մբապեին թիմում պահել առնվազն մեկ մրցաշրջանով


ՊՍԺ-ի ղեկավարությունը չի նախատեսում առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել հարձակվողներ Նեյմարից ու Կիլիան Մբապեից: Այս մասին հաղորդում է L'Equipe-ը:

Սպասվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները զգալի կընկնեն: Նման իրավիճակում փարիզցիները նախընտրում են պահպանել իրենց երկու ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին: ՊՍԺ-ի ղեկավարները հույս ունեն, որ և՛ Նեյմարը, և՛ Մբապեն կմնան թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջանով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան», որտեղ նա խաղացել է 2013-ից 2017 թվականներին: Մբապեի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0