TotalFootball.am


06.04.20 14:59

«Ռեալը» ցանկանում է աշխատավարձերից 75 մլն եվրո խնայել՝ վաճառելով Բեյլին ու այլ խաղացողների


Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսվող գումարը: Այդ կապակցությամբ առաջիկա ամռանը «սերուցքայինների» կազմը կարող են լքել մի քանի խաղացողներ, այդ թվում՝ Գարեթ Բեյլն ու Խամես Ռոդրիգեսը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» ֆուտբոլիստների աշխատավարձերի համար ծախսել է 284 միլիոն եվրո: Բեյլի ու Խամեսի վաճառքը մադրիդցիներին կօգնի խնայել 45.4 միլիոն եվրո: «Սերուցքայինների» ցուցակում են նաև հարձակվողներ Մարիանո Դիասը (8 մլն) և Բրաիմ Դիասը (7 մլն), պաշտպաններ Ալվարո Օդրիսոլան (7մլն) և Խեսուս Վալյեխոն (4 մլն), ինչպես նաև կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը (6 մլն):

Եթե «Ռեալին» հաջողվի վաճառել թվարկված բոլոր ֆուտբոլիստներին, ապա ակումբը կխնայի 75 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0