TotalFootball.am


06.04.20 16:14

Պատոն «Միլան» վերադառնալու ցանկություն է հայտնել


«Սան-Պաուլուի» հարձակվող Ալեշանդրե Պատոն խոստովանել է, որ կցանկանար կարիերան շարունակել Եվրոպայում: Ավելի վաղ 30-ամյա բրազիլացին հանդես է եկել «Միլանում», «Չելսիում» և «Վիլյառեալում»:

«Կցանկանայի վերադառնալ Եվրոպա: Ես լավ եմ հանդես գալիս այս տարի: Կհաղթեմ Լիբերտադորեսի Գավաթը, իսկ հետո կվերադառնամ: Հրաշալի կլիներ կրկին հայտնվել «Միլանում»: Երբ առաջին անգամ այնտեղ էի, փոքրիկ վնասվածքը լուրջ խնդիր դարձավ: Ես կորցրի հավատս, ինձ մի քիչ միայնակ էի զգում, քանի որ նրան մեղադրում էին ինձ», - Պատոյի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:

«Սան-Պաուլուի» հետ Պատոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 6 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0