TotalFootball.am


06.04.20 17:12

Պոգբայի նախապատվությունը «Ռեալ» տեղափոխությունն է


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: «Սերուցքայինների» կազմ տեղափոխվելն այս պահին 27-ամյա ֆրանսիացու նախապատվությունն է: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով ֆուտբոլիստի շրջապատին:

«Ռեալը» փորձում էր Պոգբային ձեռք բերել անցած ամռանը, բայց հրաժարվեց նրա համար վճարել ավելի քան 150 միլիոն եվրո: Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը՝ սպասվում է, որ ՄՅՈՒ-ն կհամաձայնի 115 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել ֆուտբոլիստին:

Պոլի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», որում նա հանդես է եկել 2012-ից 2015 թվականներին: Չի բացառվում նաև այն տարբերակը, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0