TotalFootball.am


08.04.20 16:55

Սուարես. ««Բարսելոնայի» հետ կքննարկենք իմ ապագան, երբ ժամանակը գա»


«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ առայժմ չի խոսել ակումբի ղեկավարության հետ իր պայմանագրի երկարաձգման շուրջ:

«Հիմա ես ամենաքիչը մտածում եմ իմ ապագայի մասին: Իրավիճակը, որում այսօր գտնվում է աշխարհը, ստիպում է մտածել այն մասին, թե ինչպես շարունակել ապրել: Ուստի հիմա իմ բոլոր մտքերը կապված են  այն բանի հետ, ինչպես մինչև վերջ աշխատել գործող պայմանագիրս: Մենք «Բարսելոնայի» հետ իմ ապագան կքննարկենք, երբ ժամանակը գա», - Սուարեսի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Լիվերպուլից»: Այս մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը մասնակցել է Պրիմերայի 17 խաղի, խփել է 11 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում:

Կատալոնական ակումբի հետ Սուարեսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0