TotalFootball.am


09.04.20 19:57

Էմերին կարող է գլխավորել միլանյան ակումբներից մեկը


«Արսենալի» և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարող է գլխավորել «Միլանը»: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ այս պահին «Միլանի» ղեկավարությունը բանակցություններ է վարում «ՌԲ Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, սակայն մասնագետը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: Գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Էմերիի թեկնածությունը:

Էմերին «Արսենալը» գլխավորել էր 2018/19 մրցաշրջանի սկզբում՝ փոխարինելով Արսեն Վենգերին: Իսպանացին պաշտոնից հեռացվեց 2019-ի նոյեմբերին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0