TotalFootball.am


16.05.20 19:23

[ՎԻԴԵՈ] Գոլառատ վերադարձ. «Բորուսիան» ջախջախեց «Շալկեին», «Հոֆենհայմը» պարտվեց առանց Ադամյանի


Մայիսի 16-ին վերսկսվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված Բունդեսլիգան: 26-րդ տուրի խաղային առաջին օրը նախատեսված էր 6 հանդիպում, որոցից 5-ն արդեն ավարտվել են:

Ռուրյան դերբիում «Բորուսիան» 4-0 հաշվով ջախջախեց «Շալկե-04»-ին: 29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էրլինգ Հալանդը: 45-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ռաֆաել Գեռեյրոն:

48-րդ րոպեին Տորգան Ազարը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0: 63-րդ րոպեին Գեռեյրոն դուբլ ձևակերպեց:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց «Հերտային»: Սարգիս Ադամյանը բացակայում էր տանտերերի կազմից:

Մյուս խաղերում «Աուգսբուրգը» պարտվեց «Վոլֆսբուրգին» 1-2 հաշվով:  Գոլեր չգրանցվեցին «Ֆորտունա» - «Պադեբորն» խաղում: «Լեյպցիգը» տանը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղաց «Ֆրայբուրգի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0