TotalFootball.am


18.05.20 19:23

ՄՅՈՒ-ն պատրաստ է «Ռեալի» հետ պայքարել Հոլանդի համար


Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետևել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին: «Սերուցքայինները» նախատեսում են 19-ամյա նորվեգացուն ձեռք բերելու վերաբերյալ առաջարկ անել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Հոլանդի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը արդեն փորձել է գնել նրան անցած ձմռանը: «Կարմիր սատանաները» պատրաստ են մրցակցել «Ռեալի» հետ, եթե «իշամեղուները», որոշեն վաճառել Հոլանդին:

Եթե «Ռեալին» չհաջողվի ձեռք բերել Հոլանդին այս մրցաշրջանից հետո, ակումբը կարող է գնել նրան 2021-ի ամռանը 75 միլիոն եվրոյի դիմաց:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0