TotalFootball.am


19.05.20 11:47

«Ռեալը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» 18-ամյա պաշտպանով


«Բարսելոնայի» 18-ամյա հոլանդացի պաշտպան Կսավյե Մույամբան հայտնվել է եվրոպական միանգամից մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Voetbal International-ը:

«Հիմա «Բարսելոնայում» իրավիճակը միանշանակ չէ: Ակումբում շատ անհանգիստ է ինչպես քաղաքական, այնպես էլ սպորտային տեսանկյունից: Եթե կարող են վարձակալության տալ անգամ Անսու Ֆատիին, ինչպե՞ս կարող է լինել այլ տաղանդավոր ֆուտբոլիստների համար:

Գրեթե բոլոր մեծ ակումբները հարցում են անում Կսավյեի վերաբերյալ: «Ռեալը» նրանց թվում է, նրանք լուրջ են վերաբերվում իրենց երիտասարդական թիմին: Իհարկե, դա կարող է լինել դժվար իրագործելի գործարքը: «Յուվենտուսն» ու «Ինտերը» նույնպես հետաքրքրված են, բայց լավագույն առաջարկը «Չելսիինն» է», - ֆուտբոլիստի գործակալ Կառլոս Բարոսի խոսքերն է մեջբերել Voetbal International-ը:

Մույամբան «Բարսելոնայի» խաղացող է դարձել 2019-ի ամռանը՝ հոլանդական «ՄԲԲ Մաաստրիխտից» տեղափոխվելով 310 հազար եվրոյով: «Բարսելոնայի» հիմնական կազմում ոչ մի անգամ չի հայտնվել և հանդես է գալիս Մ-19 թիմում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0