«Չելսիի» նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն այժմ հանդես է գալիս «Ինտերում», պատմել է լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
«Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հաղթանակն այն բաներից էր, որի մասին ես միշտ երազել եմ: Դու միշտ ցանկանում ես նմանօրինակ մի բան տոնել թիմիդ հետ: 19 տարեկանում դա հիասքանչ է: Ես ուրախ եմ «Չելսիի» համար, բայց կա մի մարդ, որն ինձնից շատ բան է խլել. «Չելսիի» մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը: Երբեք նրան չեմ ների դա:
Նրա օրոք ստիպված է խաղալ մեկ ձախ եզրում, մեկ՝ աջում: Այդպես հնարավոր չէ զարգանալ: Ինչ-որ պահի պետք է մտածել քո մասին, այդ պատճառով ակումբին ասացի այն ամենը, ինչ մտածում էի ստեղծված իրավիճակի մասին: Գիտեմ, որ Վիլաշ-Բոաշն էլ էր ճնշման տակ: Բայց հենց այդ պատճառով ինձ հետ այդպես չպետք է վարվեր: Այո, ես այդպես էլ չեմ ներել նրան», - Լուկակուի խոսքերն է մեջբերել Metro-ն: