TotalFootball.am


22.05.20 17:42

Հենդերսոն. «Բարձր մակարդակով ելույթները շարունակելու համար «Լիվերպուլն» ամեն ինչ ունի»


«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է թիմի ելույթներն այս մրցաշրջանում:

«Այս իրավիճակում ես ավելի հաճախ հետ եմ նայում, քան առաջ: Այն, ինչին մենք հասել ենք, իսկապես հրաշալի է: Դա մոտիվացնում է շարունակելու մարզվելը, քանի որ երբ գա ժամանակը, մենք ուզում ենք վստահ լինել, որ լավագույն մարզավիճակում ենք, կկարողանանք լավ ավարտել մրցաշրջանն ու շարունակել հանդես գալ ամենաբարձր մակարդակով:

Կարևոր չէ, թե ինչ կպատահի մինչև մրցաշրջանի ավարտը, վստահ եմ, բոլորը կհամաձայնեն, մեզ համար սա հրաշալի մրցաշրջան էր: Խաղի մակարդակը շատ բարձր էր ամբողջ մրցաշրջանի ընթացքում, չհաշված մեկ-երկու խաղ: Մենք պարզապես ցանկանում ենք լինել լավագույն մարզավիճակում, երբ ֆուտբոլը կվերադառնա: Մենք ամեն ինչ ունենք վերադառնալու և նույն մակարդակով շարունակելու, ինչ առաջ էր», - Հենդերսոնի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13