TotalFootball.am


22.05.20 18:58

Մահացել է «Ինտերի» ու «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնին


«Ինտերը» պաշտոնական կայքում հայտնել է թիմի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լուիջի Սիմոնիի մահվան մասին: Մասնագետը կյանքից հեռացել է այսօր՝ մայիսի 22-ին, 82 տարեկան հասակում:

«Ֆուտբոլային աշխարհը կորցրեց մեծագույն մարզչի ու մարդու: Իր խաղային կարիերայի ընթացքում նա հաղթել է Իտալիայի Գավաթը «Նապոլիի» հետ, ինչպես նաև Սերիա B-ն «Ջենոայի» հետ: Որպես մարզիչ՝ «Ինտերի» հետ ՈՒԵՖԱ-ի գավաթից բացի նա գլխավերևում պահել է Անգլո-իտալական Գավաթը «Կրեմոնեզեի» հետ ու հաղթել Սերիա C-ի երեք տիտղոս:

1998-ին նա ստացել է Իտալիայի լավագույն մարզչի մրցանակը՝ որպես արժանի կոչում իր տաղանդի համար: Մնաս բարով, Ջիջի, մենք կկարոտենք քեզ», - ասված է «Ինտերի» տարածած հաղորդագրության մեջ:

«Ինտերից» ու «Կրեմոնեզեից» բացի Սիմոնին մարզել է «Նապոլին», «Լացիոն», «Սիենան», «Տորինոն» ու իտալական այլ ակումբներ: 2019-ին նա կաթված էր տարել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0