TotalFootball.am


24.05.20 11:51

Իգուային. «Մարտինեսին դժվար կլինի մերժել «Բարսելոնային» ու Մեսսիին»


«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինն իր կարծիքն է հայտնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին:

«Սա ոչ սովորական իրավիճակ է: Օրինակ, երբ ես 18 տարեկան էի, ու հետաքրքրություն կար «Ռեալի» կողմից, ես չասացի. «Ոչ, շնորհակալություն»: Դուք պարզապես չգիտեք, թե ին կարող է պատահել: Չեմ ուզում ինչ-որ հակասություններ առաջացնել, բայց դժվար է «ոչ» ասելը, երբ զանգ ես ստանում «Բարսելոնայից» ու Լիոնել Մեսսիից: Ես չէի ցանկանա հիմա նրա տեղում լինել:

Լաուտարոն վերելքի վրա է: Սա նրա կարիերայի ամենագրավիչ պահն է: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն մեծ թիմի մի մասնիկն է: Նա արդեն գոլեր է խփել Ամերիկայի Գավաթում: Առանց կասկածի՝ Մարտինեսը կարող է դառնա Արգենտինայի հավաքականի գլխավոր «ինը» համարը», - Իգուայինի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0