TotalFootball.am


24.05.20 12:59

Ջեյդոն Սանչոն կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղը


Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը հայտարարել է, որ կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է բաց թողնել Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղը, որը կկայանա մայիսի 26-ին:

«Նա թիմի հետ ընդամենը 10 օր է մարզվել: Դա շատ չէ: Ես չեմ կարող հստակ ասել՝ կխաղա՞ արդյոք երեքշաբթի օրը», - Ֆավրի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Վոլֆսբուրգի» հետ խաղում Սանչոն «Բորուսիայի» ռեկորդ սահմանեց մրցաշրջանի ընթացքում արդյունավետ փոխանցումների քանակով:

Այս մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 24 խաղի՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0