TotalFootball.am


24.05.20 14:48

Մեսսին պատմել է, որ 2016-ին կարող էր լքել «Բարսելոնան»


«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ 2016-ի ամռանը կարող էր լքել կատալոնական ակումբը: Այդ ժամանակ ֆուտբոլիստի շուրջ սկանդալ էր. 2016-ի հունիսին ֆուտբոլիստն ու նրա հայրը կանգնել էին դատարանի առաջ 2007-ից 2009 թվականների ընթացքում 4.1 միլիոն եվրոյի չափ հարկեր թաքցնելու մեղադրանքով:

«Այդ ժամանակ ես ուզում էի հեռանալ: Ոչ թե «Բարսելոնան» լքելու ցանկությունից, այլ Իսպանիան լքելու ցանկության պատճառով: Զգում էի, որ ինձ վատ էին վերաբերվում, և չէի ուզում մնալ այստեղ: Ես պաշտոնական առաջարկներ չունեի, քանի որ բոլորը գիտեին, որ ուզում էի մնալ «Բարսելոնայում»:

Ինձ ու ընտանիքիս համար դժվար էր: Լավ է, որ երեխաները փոքր էին ու չէին հասկանում՝ ինչ է կատարվում: Հիմա ընտանիքիս հետ ցանկանում եմ մնալ ու կարիերաս ավարտել «Բարսելոնայում»», - Մեսսիի խոսքերն է մեջբերել Mirror-ը՝ հղում անելով RAC1-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0