TotalFootball.am


25.05.20 21:25

73-ամյա Ռեդնապը կարող է գլխավորել Նիգերիայի հավաքականը


«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարող է գլխավորել Նիգերիայի հավաքականը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Նիգերիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Գերնոտ Ռորի պայմանագրի ժամկետն ավարտվում է մայիսի վերջին և հազիվ թե երկարաձգվի: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Նիգերիայում դիտարկում են 73-ամյա Ռեդնապի թեկնածությունը: 2016 թվականին մասնագետին արդեն առաջարկել էին գլխավորել այդ երկրի հավաքականը, սակայն կողմերի միջև բանակցությունները ոչնչի չբերեցին:

Ռեդնապը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Բորնմութը», «Վեսթ Հեմը», «Տոտենհեմը», Հորդանանի ազգային հավաքականը: Նրա վերջին թիմը եղել է «Բիրմինգհեմը», որտեղ նա աշխատել է 2017-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0