TotalFootball.am


25.05.20 22:45

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» աստղային փոխանակում են պատրաստում


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբը: 

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ ֆուտբոլիստին հավակնում են «Յուվենտուսը», ՊՍԺ-ն ու «Արսենալը»:

Դեմբելեն կարող է տեղափոխվել «Յուվենտուս» վարձակալական հիմունքներով և դառնալ կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի գործարքի մասը: Իտալական ակումբը ցանկանում է տեսնել, թե ինչպես ֆրանսիացին կդրսևորի իրեն:

Բացի դրանից, Դեմբելեով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու ՊՍԺ-ն: Անգլիական ակումբն անցած ամռանը արդեն փորձել է ձեռք բերել նրան, բայց այդ ժամանակ կիսապաշտպանը տրանսֆերի մասին լսել չէր ցանկանում և ուզում էր իրեն դրսևորել «Բարսայի» կազմում:

Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը գնահատում է Դեմբելեին և ցանկանում է նրան պահել թիմում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0