TotalFootball.am


26.05.20 14:57

Իբրահիմովիչը խուսափել է լուրջ վնասվածքից


«Միլանը» հայտնել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետազոտության արդյունքների մասին:

Շվեդ ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքից. աքիլեսյան ջիլը վնասված չէ: Նրա մոտ միայն ձկնամկանի վնասվածք է, որի ծանրության աստիճանը չի նշվում:

«Միլանը» չի հստակեցրել Իբրահիմովիչի վերականգնման ժամկետները, միայն հայտնել է, որ 10 օրվա ընթացքում կգնահատի ֆուտբոլիստի վիճակը: Ըստ La Gazzetta dello Sport-ի գնահատականի՝ կապված ձկնամկանի վնասվածքի աստիճանից՝ Իբրահիմովիչը կարող է բաց թողնել 10 օրից մինչև 2 ամիս:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0