TotalFootball.am


27.05.20 18:38

Բալոտելիի եղբայրը խոսել է ֆուտբոլիստի պլանների մասին


Էնո Բրավուն՝ «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի եղբայրը, հայտարարել է, որ ֆուտբոլիստի անվան շուրջ պտտվող բոլոր տրանսֆերային շշուկները իրականությանը չեն համապատասխանում:

«Այդ ամենը անհիմն է, ես չեմ հասկանում՝ ինչու են լրագրողները գրում որոշակի բաներ: Մարիոն ամեն օր մարզվում է՝ որպես պրոֆեսիոնալ: Ես չեմ ուզում նրա անունից խոսել, բայց նա հանգիստ է իր ապագայի հարցում: Նա պայմանագիր ունի ակումբի հետ, և դա այն ամենն է, ինչը կարևորություն ունի», - ֆուտբոլիստի եղբոր խոսքերն է մեջբերել Calciomercato-ն:

Այս մրցաշրջանում Բալոտելին «Բրեշիայի» կազմում 19 խաղի է մասնակցել՝ աչքի ընկնելով 5 գոլով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է տեղափոխվել Բրազիլիա:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0