TotalFootball.am


27.05.20 21:55

Մոուրինյու. «Դժվար է տեսնել՝ ինչպես են այլ երկրներ ֆուտբոլ խաղում, իսկ մենք՝ ոչ»


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր կարծիքն է հայտնել եվրոպական լիգաներում առաջնությունների վերսկսման մասին:

«Անկեղծ ասած՝ Բունդեսլիգայի մեկնարկի պահից պորտուգալացիներն ու իսպանացիները հայտարարեցին իրենց մրցաշարերի մեկնարկի ամսաթվերը: Ես կարծում եմ, որ սա ամենածանր պահն է մեզ համար, քանի որ մենք ուզում ենք խաղալ: Դժվար է տեսնել, ինչպես են այլ երկրներում ֆուտբոլ խաղում, իսկ մենք չենք անում դա:

Գերմանացիները պրոֆեսիոնալ գործեցին, դրա համար էլ աշխարհին տալիս են այն, ինչ նրանք սիրում են, իսկ մենք՝ ոչ: Իհարկե, մենք հարգում ենք իշխանությունների որոշումը և վստահում ենք նրանց ու Պրեմիեր լիգային: Մենք պարզապես պետք է սպասենք որոշման. երբ նրանք մեզ կասեն, որ եկել է սկսելու պահը, մենք ուրախությամբ կանենք դա», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0