TotalFootball.am


27.05.20 22:52

Մեսսի. «Copa America-ի հետաձգումը մեծ հիասթափություն էր ինձ համար»


Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել Copa America-2020-ը 2021 թվական տեղափոխելու որոշման մասին:

«Հիմա, ինչպես երբեք, կարևոր է կապի մեջ մնալ թիմի հետ: Ժամանակ առ ժամանակ մենք հավաքվում ենք, որ շփվենք ու տեսնենք միմյանց: Ես ամեն օր բազմաթիվ այլ մարդկանց հետ եմ խոսում:

Ամերիկայի Գավաթի հետաձգումն ինձ համար մեծ հիասթափություն էր, բայց, իհարկե, դրան պետք էր սպասել, և դա խելամիտ որոշում էր: Ամերիկայի Գավաթ-2020-ը կարող էր մեծ իրադարձություն լինել ինձ համար այս տարի, ես շատ ուրախ կլինեի մասնակցել դրան: Ինձ տհաճորեն ցնցեց, երբ իմացա, որ մրցաշարը հետաձգվում է, բայց ըմբռնումով ընդունեցի դա», - Մեսսիի խոսքերն է մեջբերել adidas-ի մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0