TotalFootball.am


28.05.20 18:57

[ԱՂԲՅՈՒՐ] Որոշվել է ԱՊԼ-ն վերսկսելու օրը


Հայտնի է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերսկսման օրը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ դադարից հետո առաջնության առաջին խաղերը կկայանան հունիսի 17-ին: Այդ օրը կկայանան «Ասթոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» ու «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հետաձգված խաղերը: Հաջորդ խաղը կկայանա հունիսի 19-ին, սակայն չանցկացրած տուրերի հանդիպումների լիարժեք վերադարձը կկայանա մեկ օր ավելի ուշ:

Նշվում է, որ Պրեմիեր լիգան հաշվարկում է մրցաշրջանն ավարտին հասցնել օգոստոսի 1-2-ին: Այդպիսով, Անգլիայի Գավաթի եզրափակիչը պետք է կայանա առաջնության ավարտին հաջորդող շաբաթվա վերջում՝ օգոստոսի 8-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0