TotalFootball.am


28.05.20 20:51

«Արսենալը» միացել է Կոուտինյոյի համար պայքարին


«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կարող է փոխել թիմը:

Այն բանից հետո, երբ մյունխենցիները չօգտվեցին բրազիլացուն ձեռք բերելու հնարավորությունից, ֆուտբոլիստը չգիտի, թե ոտեղ է շարունակելու կարիերան հաջորդ մրցաշրջանում: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:

Կոուտինյոն կնախընտրեր վերադառնալ Անգլիայի առաջնություն: Այստեղ նրա հանդեպ համեմատաբար առարկայական հետաքրքրություն կա «Չելսիի» ու «Նյուքասլի» կողմից:

Պայքարին միացել է նաև «Արսենալը»: Կոուտինյոն համապատասխանում է Միկել Արտետայի պահանջներին: Բանակցությունները կվարի «Բարսելոնայի» նախկին սպորտային տնօրեն Ռաուլ Սանլյեին, որը հիմա նույն պաշտոնին է լոնդոնյան ակումբում:

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև ՄՅՈՒ-ն ու «Լեսթերը»: «Բարսելոնան» Կոուտինյոյին գնահատում է 100 միլիոն եվրո և մտադիր չէ զիջումների գնալ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0