TotalFootball.am


01.06.20 22:19

Ռոնալդոն նշել է 5 ֆուտբոլիստի, որոնց հետևում է. Ռոնալդուն ցանկում չէ


Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն նշել է 5 ֆուտբոլիստի, որոնց ելույթներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում:

«Մեսսին, իհարկե, համար մեկն է, նա տաղանդ է, մեզնից 20 կամ 30 տարի կպահանջվի, որ նմանատիպ մեկին տեսնենք: Ինձ նաև դուր են գալիս Սալահը, Ազարը, Նեյմարը, ես սիրում եմ հետևել նրա խաղին, և, իհարկե, Մբապեն: Շատերը համեմատում են ինձ ու Մբապեին: Մենք նման բաներ ունենք, բայց ինձ երբեք դուր չի եկել համեմատությունը, հատկապես տարբեր սրնդի ֆուտբոլիստների միջև, քանի որ իրավիճակները տարբեր են», - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:

Ռոնալդոյի ցանկում չի հայտնվել «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0