TotalFootball.am


02.06.20 15:33

37 տարեկանում մահացել է Գատուզոյի քույրը


«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքում կորուստ է եղել: Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ այսօր՝ հունիսի 2-ին կյանքից հեռացել է մարզչի քույրը՝ Ֆրանչեսկան:

Մահվան հստակ պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա փետրվարին հոսպիտալացվել էր և այդ ժամանակվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Ֆրանչեսկան 37 տարեկան էր:

Ֆրանչեսկայի մահվան կապակցությամբ արդեն ցավակցել է «Միլանը»: Գատուզոյի քույրը երկար ժամանակ աշխատել է ակումբում որպես քարտուղար, իսկ Գատուզոն խաղացել է այնտեղ որպես ֆուտբոլիստ և աշխատել որպես գլխավոր մարզիչ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0