TotalFootball.am


03.06.20 20:15

Ուսման Դեմբելեն հրաժարվել է վարձավճարով «Լիվերպուլ» տեղափոխվել


«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն առանձնապես ցանկություն չունի լքելու կատալոնական ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը՝ օրերս կատալոնական ակումբը ֆուտբոլիստի վերաբերյալ առաջարկ է ստացել «Լիվերպուլից»: «Կարմիրները» փորձել են Ուսմանին վերցնել վարձավճարով՝ հետագա գնման իրավունքով: Սակայն տեղափոխությունից հրաժարվել է անձամբ Դեմբելեն: Ֆրանսիացին հասկացրել է, որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կապտանռնագույնները» նախատեսում են բաժանվել Դեմբելեից, որի արժեքը կազմում է 56 միլիոն եվրո: Ակումբի հետ Դեմբելեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0