TotalFootball.am


04.06.20 16:57

Մեսսին կարող է բաց թողնել «Մալյորկայի» հետ խաղը


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել «կապտանռնագույնների» առաջին խաղը Պրիմերայի վերսկսումից հետո: Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ն «Թվիթերում»:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ արգենտինացին մկանային դիսկոմֆորտ ունի և «Մալյորկայի» հետ խաղին նրա մասնակցությունը երաշխավորված չէ:

Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո առաջին տուրում «Բարսելոնան» հունիսի 13-ին կընդունի «Մալյորկային»:

Երեկ՝ հունիսի 3-ին, հաղորդվել էր, որ Մեսսին չի մասնակցել ընդհանուր խմբի մարզմանը, բայց դա նրան չի խանգարում պատրաստվել առաջնության վերսկսմանը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0