TotalFootball.am


04.06.20 18:53

Ռաուլը կարող է գլխավորել «Շալկե-04»-ը


Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը, որն այժմ գլխավորում է «սերուցքայինների» պահեստային թիմը՝ «Կաստիլյան», կարող է դառնալ «Շալկե-04»-ի գլխավոր մարզիչը: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով Sport Bild-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գերմանական ակումբի ղեկավարությանը չի գոհացնում Դևիդ Վագների աշխատանքի արդյունքը: Հաղորդվում է, որ Ռաուլից բացի «Շալկեի» ղեկավարությունը դիտարկում է նաև Ռալֆ Ռանգնիկի, «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտտլի և ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտի թեկնածությունները:

«Շալկեն» 37 միավոր ունի 29 տուրերից հետո և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2010-2012 թվականներին Ռաուլը խաղացել է «Շալկե-04»-ում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0