TotalFootball.am


05.06.20 13:59

Գրիզմանը բացահայտել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան


«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է կարիերան ամերիկյան MLS-ում ավարտելու պլանների մասին:

«Պրիմերայիում ու Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ հաղթանակներն իմ երազանքն ու նպատակն էր: Դրանից հետո կարելի է հաղթել ինչ ասես: Կլինի ևս մեկ Աշխարհի առաջնություն Քաթարում, և դրանից հետո կարելի է տեղափոխվել MLS: Չգիտեմ՝ որ թիմ կտեղափոխվեմ, բայց իսկապես ուզում եմ խաղալ այնտեղ: Իմ նպատակը կարիերան ԱՄՆ-ում ավարտելն է, որ հնարավորություն ունենամ լավ խաղալ, կարևոր տարր լինել թիմում ու պայքարել տիտղոսի համար», - Գրիզմանի խոսքերն է մեջբերել Los Angeles Times-ը:

Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 120 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0