TotalFootball.am


01.07.20 11:21

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտուից»


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մրցաշրջանը Այվազյանը մեկնարկել էր հենց «Ուրարտուում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր 2 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Այնուհետև Այվազյանը տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «Ալ Նասր» ակումբ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Այվազյանը Հայաստան վերադառնալու որոշում էր կայացրել և համալրել էր Վանաձորի «Լոռիի» կազմը: Սակայն մարտին պաշտպանը վերադարձավ «Ուրարտու»:

Ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2013 թվականին՝ «Իմպուլսի» լուծարումից հետո: «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Ընդհանուր առմամբ Այվազյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 150 հանդիպում ու դարձել 21 գոլի հեղինակ։





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0