TotalFootball.am


03.07.20 20:06

Գրիզմանի քույրը «Բարսելոնայի» ղեկավարության հետ կքննարկի եղբոր կարգավիճակը


Մոդ Գրիզմանը՝ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի քույրն ու գործակալը, մոտ ժամանակներս կհանդիպի կատալոնական ակումբի ղեկավարների հետ և կքննարկի ակումբում եղբոր վիճակը: Այս մասին հաղորդում է  Sport.es-ը:

Գրիզմանը ցանկանում է իմանալ՝ ինչու է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ավելի ու ավելի հաճախ իրեն թողնում պահեստայինների նստարանին: Ֆրանսիացին նաև մտադիր է «Բարսելոնայի» ղեկավարներից իմանալ նրանց պլաններն իր վերաբերյալ:

Անտուանը չի թաքցնում հիասթափությունը Սետյենից, որը թիմը գլխավորել է հունվարի կեսին: Գրիզմանը մտերիմներին խնդրել է իրավիճակի վերաբերյալ հրապարակավ կարծիք չհայտնել, քանի որ դա բացասաբար է ազդում իր իմիջի վրա:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0