TotalFootball.am


04.07.20 19:57

Զիդան. ««Ռեալում» միշտ ճնշում կա. այն ստիպում է լավ աշխատել»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ատլետիկի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներից:

«Առջևում ևս մեկ շատ ծանր խաղ է: «Սան Մեմեսը» դժվար մարզադաշտ է բոլորի համար, մենք գիտենք: Հրաշալի խաղ է լինելու, և մենք պատրաստ ենք:

Ֆուտբոլիստները գիտեն, որ Պրիմերան բարդ, դժվար ու երկար մրցաշար է: Էյֆորիա չկա, քանի որ մենք ոչինչ չենք հաղթել: Կա աշխատանք, խաղերը հաղթելու ձգտում: «Ռեալում» միշտ ճնշում կա, և դա լավ է: Դրանում է մեր մասնագիտության գեղեցկությունը, այդ թվում և իմ՝ որպես մարզչի: Ճնշումը մեզ ստիպում է լավ աշխատել», - Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն:

«Ռեալը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային» «սերուցքայինները» գերազանցում են 4 միավորով: «Ատլետիկի» հետ արտագնա խաղը կկայանա հուլիսի 5-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0