TotalFootball.am


05.07.20 14:48

Բուֆֆոնը հայտարարել է, որ կխաղա առնվազն մինչև 43 տարեկանը


«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է առաջիկա տարիների պլանների մասին: Այժմ իտալացին 42 տարեկան է:

«Այստեղ կլինեմ առնվազն մինչև 43 տարեկանը: 40 տարեկան դառնալուց հետո ես շարժվում եմ ամսից ամիս: Ես պեռք է ուշադիր հետևեմ իրավիճակին ու միշտ պատրաստ լինեմ մի կողմ քաշվելու, երբ անհետանա գլխավոր էլեմենտը՝ բարձր մակարդակով խաղալու հնարավորությունը: Հենց որ զգամ, որ այդ պահը եկել է, կհեռանամ: Բայց քանի դեռ ես մոտիվացված եմ ու գտնվում եմ անհրաժեշտ մարզավիճակում, կխաղամ, և դա ճիշտ է, քանի որ ոչինչ ինձ ավելի երջանիկ չի դարձնում, քան ֆուտբոլային խաղերին մասնակցելը», - Բուֆֆոնի խոսքերն է մեջբերել Sky Sport Italia-ն:

Բուֆֆոնը կարիերան սկսել է «Պարմայում», հետո տեղափոխվել «Յուվենտուս», որտեղ 17 տարի անցկացնելուց հետո 2018-ի ամռանը տեղափոխվեց ՊՍԺ: 2019-ին նա կրկին վերադարձավ «Յուվենտուս»: Ընթացիկ մրցաշրջանում Բուֆֆոն Ա Սերիայի 8 խաղի է մասնակցել՝ բաց թողնելով 8 գոլ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0