TotalFootball.am


05.07.20 18:09

[ՎԻԴԵՈ] Ռամոսի հերթական գոլը հաղթանակ է պարգևում «Ռեալին» «Ատլետիկի» հետ խաղում


Իսպանական Պրիմերայի 34-րդ տուրում «Ատլետիկն» ընդունել էր Մադրիդի «Ռեալին»: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Միակ գոլը երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 73-րդ րոպեին խփեց Սերխիո Ռամոսը՝ աչքի ընկնելով 11-մետրանոցից: Ռամոսն այս մրցաշրջանում արդեն 10-րդ գոլը գրանցեց իր ակտիվում:

«Ռեալը» հավաքեց 77 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան», որն այս պահին «սերուցքայիններին» զիջում է 7 միավորով, այսօր կեսգիշերին կխաղա «Վիլյառեալի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0