TotalFootball.am


06.07.20 19:58

Լարված խաղում «Նոան» ջախջախեց 9 հոգով մնացած «Շիրակին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Նոան» Երևանի «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալել էր «Շիրակին»: Չեմպիոնական մրցավազքի համար վճռորոշ հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով:

Խաղի հաշիվը բացվեց 44-րդ րոպեին. տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը: Երկրորդ խաղակեսում կրքերը լարված էին, ինչն անդրադարձավ գյումրեցիների վրա ու նրանց նյարդերը տեղի տվեցին: 75-րդ րոպեին «Շիրակի» կազմում 2-րդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց Ժիրայր Մարգարյանը, իսկ թիմի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Մայրովիչը: 79-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ Հրայր Մկոյանը, և «Շիրակը» մնաց 9 հոգով: Գյումրեցիներին այլևս չհաջողվեց փրկել խաղը: 86-րդ րոպեին Վսեվոլոդ Երմակովը գնդակն անփութորեն մտցրեց խաղի մեջ, ինչից օգտվեց Դմիտրի Լավրիշևը և հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0: 90-րդ րոպեին էլ վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Ռոկաս Կրուշնաուսկասը:

Այս հաղթանակից հետո «Նոան» 48 միավոր վաստակեց և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 46 միավորով նահաջում է 3-րդ հորիզոնական: 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայի» խաղը կմեկնարկի քիչ անց:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0