TotalFootball.am


06.07.20 20:31

Բարտոմեու. «Սետյենը գերազանց է աշխատում «Բարսելոնայում»»


«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի մասին:

«Ես գիտեմ, որ Սետյենի հնարավոր հեռացման մասին շշուկներ են պտտվում, բայց դրանք սուտ են: «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակն ամենևին չփրկեց նրան հեռացումից: Նա գերազանց է աշխատում «Բարսելոնայում»: Մենք լիովին վստահում ենք նրան:

Իսպանիայի առաջնությունում պետք է պայքարել մինչև վերջ: Առաջատարը կարող է սայթաքել, իսկ հետո սկսվելու է Չեմպիոնների լիգան: Մենք դեռ պայքարելու բան ունենք», - Բարտոմեուի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» 34 տուրերից հետո հավաքած 73 միավորով երկրորդն է Պրիմերայում: Առաջատար «Ռեալին» կատալոնական ակումբը զիջում է 4 միավորով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0