TotalFootball.am


06.07.20 23:19

Բարտոմեուն կարող է տուգանվել «Ռեալի» խաղից հետո մրցավարությունը քննադատելու համար


«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և «Ատլետիկի» հարձակվող Իկեր Մունյաինը կարող են տուգանվել Պրիմերայի 34-րդ տուրի՝ բասկյան ակումբի և Մադրիդի «Ռեալի» միջև կայացած խաղի մրցավարությունը քննադատելու համար: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բարտոմեուին և Մունյաինին սպառնում է 18 հազար եվրոյի չափով տուգանք:

Հիշեցնենք՝ «Ատլետիկ» - «Ռեալ» (0-1) խաղում երկու վիճելի դրվագ եղավ. 11-մետրանոց տանտերերի դարպասին Մարսելոյի նկատմամբ Դանի Գարսիայի խախտման համար, ինչպես նաև չնշանակված 11-մետրանոց Ռաուլ Գարսիայի նկատմամբ Ռամոսի խախտումից հետո: Խաղից հետո Բարտոմեուն ու Մունյաինը քննադատել էին մրցավարների որոշումները:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0