TotalFootball.am


07.07.20 20:25

«Ալաշկերտը» ջախջախեց «Լոռիին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լոռիին»: Խաղը կայացավ «Նաիրի» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 5-1:

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց «Լոռին», աչքի ընկավ Ուգոչուկվու Իվուն: «Ալաշկերտը» 10-րդ րոպեին պատասխանեց Տիագո Գալվաոյի գոլով:

Երկրորդ խաղակեսում երևանյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Ալեքսանդր Գլիշիչը, մեկական գոլով աչքի ընկան Պապե Կամարան ու Էդուարդ Ավագյանը:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 44 միավորով 4-րդն է: «Լոռին» 40 միավորով 5-րդ տեղում է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0