TotalFootball.am


08.07.20 12:58

Գվարդիոլա. «Մենք դուրս կմնանք ՉԼ-ից, եթե «Ռեալի» հետ էլ այսպես խաղանք»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր թիմին նախազգուշացում է արել Անգլիայի Գավաթի ու Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղերից առաջ: Հուլիսի 5-ին «քաղաքայինները» պարտվեցին «Սաութհեմփթոնին» ԱՊԼ-ի 33-րդ տուրի շրջանակում:

«Ինչպես և ամբողջ մրցաշրջանի ընթացքում՝ մենք շատ լավ ենք խաղում: Իրագործում ենք այն, ինչ մտածել ենք, և ֆուտբոլիստները տարված են աշխատանքով: Բայց երկու թե երեք հաջող մրցաշրջաններից հետո մենք գտնվում ենք մի կետում, որում թիմը երբեմն թույլ է տալիս սխալներ, թեկուզև ոչ բոլոր խաղերում: Մեզ չեն բավականացնում գոլերն ու մրցակցին պատժելու կարողությունը: Եթե խաղանք այնպես, ինչպես կարողանում ենք, և կայուն լինենք երկու տուգանային հրապարակներում, ապա շանս կունենանք Անգլիայի Գավաթում ու Չեմպիոնների լիգայում հեռուն գնալու: Բայց եթե ամեն ինչ այնպես լինի, ինչպես «Սաութհեմփթոնի» հետև այլ խաղերում էր՝ «Տոտենհեմի», «Նորվիչի, ապա մենք դուրս կմնանք: «Արսենալը» դուրս կգա Անգլիայի Գավաթի եզրափակիչ, իսկ «Ռեալը»՝ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Mirror-ը:

Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչի «Արսենալ» - «Ման. Սիթի» խաղը կկայանա հուլիսի 18-ին: ՉԼ 1/8 եզրափակչի «Ման. Սիթի» - «Ռեալ» խաղը կկայանա օգոստոսի 7-ին: Առաջին խաղում «քաղաքայինները» հաղթել են 2-1 հաշվով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0