TotalFootball.am


08.07.20 13:57

«Բորուսիան» ցանկանում է չնչին գումարով վաճառել Անդրե Շյուրլեին


Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակում», կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ գերմանական ակումբից:

Ինչպես հաղորդում է wa.de-ն՝ հղում անելով Bild-ին՝ գերմանական ակումբը ցանկանում է բաժանվել 29-ամյա ֆուտբոլիստից, ավելին, Շյուրլեի արժեքը զգալիորեն նվազեցվել է, և այժմ նրան կարելի է ձեռք բերել ընդամենը 2 միլիոն եվրոյով:

Շյուրլեին վաճառելու «Բորուսիայի» ձգտումն առաջին հերթին կապված է նրա աշխատավարձի հետ: Կիսապաշտպանը մոտավորապես 7 միլիոն եվրո է ստանում տարեկան և ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0