TotalFootball.am


08.07.20 15:06

Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում»


Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կմնա «Բարսելոնայում» հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբի ղեկավարները բանակցություններ են վարել ֆրանսիացու հետ ու նրան հավատացրել են, որ հույսեր են կապում հետը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները ֆրանսիացուն առաջարկել էին երեք ակումբի՝ ՊՍԺ-ին, «Ինտերին» ու «Յուվենտուսին»: Նրա նկատմամբ հետաքրքրություն կար նաև «Մանչեսթեր Սիթիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից:

Գրիզմանը «Բարսելոնա» էր տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2019-ի ամռանը: Տրանսֆերն արժեցել է 120 միլիոն եվրո: Պրիմերայի այս մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 33 խաղի, որոնցում 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0