TotalFootball.am


08.07.20 19:57

Ազարը կարող է բաց թողնել «Ալավեսի» հետ խաղը


«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի մասնակցությունը «Ալավեսի» հետ խաղին հարցականի տակ է: Այս մասին հաղորդում է Cadena SER-ը:

Ֆուտբոլիստը կարող է բաց թողնել հանդիպումը, որը նախատեսված է առաջիկա ուրբաթ օրը: Բելգիացին շարունակում է սրունքի խնդիրներ ունենալ:

Ազարն արդեն բաց է թողել «Խետաֆեի» ու «Ատլետիկի» հետ խաղերը: Հաղորդվում էր, որ Զինեդին Զիդանը չի ցանկանում վտանգել Ազարի առողջությունը:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերում «Ռեալի» 19 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0